«Կոմերսանտ»-ը Բելառուսի և ՌԴ-ի միջև տնտեսական ինտեգրման ծրագրի վերաբերյալ մանրամասներ է իմացել

12:47   16 Սեպտեմբեր 2019    455

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծանոթացել է Բելառուսի և Ռուսաստանի միջև տնտեսական ինտեգրման ծրագրին, որը կողմերի կողմից նախաստորագրվել է սեպտեմբերի սկզբին, սակայն հրապարակայնորեն չի բացահայտվել:

Ինչպես գրում է թերթը, այն հաշվարկված է մեկուկես տարվա համար և ենթադրում է 2021 թվականի հունվարից երկու տնտեսական համակարգերի մասնակի միավորում:

Խոսքն առնվազն միասնական Հարկային և Քաղաքացիական օրենսգրքերի, արտաքին առևտրային ռեժիմի, ինչպես նաև գրեթե միավորված բանկային վերահսկողության, սակայն երկու կենտրոնական բանկերով, նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաների միասնական կարգավորիչի մասին է: Ինտեգրման նման մակարդակն ավելի բարձր է, քան Եվրամիությունում, փաստացի խոսքը տնտեսական մակարդակով 2022 թվականից կոնֆեդերատիվ պետության ստեղծման մասին է:

Միևնույն ժամանակ, դժվար թե այն լիովին իրավահավասար լինի կողմերի համար. ՌԴ տնտեսությունը 29 անգամ ավելի մեծ է բելառուսականից, գրում է թերթը:

Կողմերը պետք է մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը տնտեսությունների միավորման «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ առաջարկներ ներկայացնեն:

Ըստ պարբերականի՝ խոսքը բավականին արմատական նախագծի մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոմերսանտ  


Վերնագիրի այլ պիտակները