Ռուհանին Թրամփի հետ չի հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. ԱԳՆ

12:55   16 Սեպտեմբեր 2019    303

Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Ես չեմ հաստատում այդ տեղեկատվությունը»,- ասել Է Մուսավին՝ պատասխանելով Ռուհանիի եւ Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին:

ԱԳ նախարարության ներկայացուցչի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահն իրականությանը չհամապատասխանող Է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւԷ նախապայմանի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել Է Twitter-ի իր Էջում: «Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»: Դա ոչ ճիշտ պնդում Է (ինչպես միշտ),- հայտարարել Է նա:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր Էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Էր, որ Թրամփը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում Է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չԷ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուհանի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները