Հրաձգություն Մոսկվայի մետրոպոլիտենում. կա 2 տուժած

14:20   16 Սեպտեմբեր 2019    301

Մոսկվայի մետրոպոլիտենի «Тимирязевская» կայարանի մոտ մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկի մոտ գանգուղեղային բաց վնասվածք է, գանգոսկրի կոտրվածք և ակնախնձորի վնասում:

Երկրորդ վիրավորը ստացել է վնասվածքների փորի, աջ ուսի և ականջի շրջանում:

Կրակ բացած երիտասարդը փախուստի է դիմել, այժմ իրավապահները փորձում են հայտնաբերել նրան:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները