Մուն Չժե Ինը նկատողություն Է տվել երեք գերատեսչության, որոնք գործածել են «Ճապոնական ծով» տեղանունը

14:36   16 Սեպտեմբեր 2019    304

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի Է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված Է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել Է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը:

«Նախագահը խիստ նախազգուշացում Է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել Է նա: Կո Մին Չժունի խոսքով՝ կառավարությունը հետաքննություն Է անցկացնում, որի արդյունքներով կձեռնարկվեն կարգապահական բնույթի միջոցներ: Խոսքը երեք կազմակերպության մասին Է, որոնք ենթարկվում են Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությանը:

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն 20-րդ դարի 90-ական թվականների սկզբից ի վեր պահանջում Էին Ճապոնական ծովը վերանվանել Արեւելյան: Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպությունը Տոկիոյին կոչ Է անում Սեուլի եւ Փհենյանի հետ փոխզիջման հասնել այդ խիստ հիվանդագին խնդրի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուն-Չժե-Ին  


Վերնագիրի այլ պիտակները