Գուտերիշի կոչը. կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ

15:24   16 Սեպտեմբեր 2019    271

ՄԱԿ-ն անհանգստացած Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ Է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ուղերձում, որը սեպտեմբերի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի մասնակիցների համար ընթերցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:

«Ողջունում եմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների ստուգման ուղղությամբ գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) ներդրած ջանքերը: Այնուամենայնիվ, իրանական միջուկային հարցի կապակցությամբ աճող լարվածությունն ավելի ու ավելի Է անհանգստացնում մեզ: Կայուն երկխոսությունը խիստ անհրաժեշտ Է տարածաշրջանում խաղաղություն ու կայություն ապահովելու համար»,-նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը սեպտեմբերի 16-ին սկսվել Է Վիեննայում ՄԱԿ-ի բաժանմունքում: 170-ից ավելի երկրների ներկայացուցիչներ մինչեւ սեպտեմբերի 20-ը քննարկելու են միջուկային Էներգետիկայի զարգացումը, միջուկային անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին երաշխիքների ռեժիմը եւ Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային դոսիեները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերիշ  


Վերնագիրի այլ պիտակները