Հուսիթները խոստացել են շարունակել ռմբակոծել Սաուդյան Արաբիայի տարածքը

15:38   16 Սեպտեմբեր 2019    226

Եմենի ապստամբները` հուսիթները, որոնք պնդում են, թե մասնակցել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին, խոստացել են շարունակել ռմբակոծել երկրի տարածքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կազմակերպությունից ասել են, որ ցանկացած պահի կարող են նոր հարված հասցնել Սաուդյան Արաբիային, քանի որ նրանց սպառազինությունը թույլ է տալիս դա անել:

Հուսիթները խորհուրդ են տվել օտարերկրացիներին չլինել իրենց նախորդ հարվածների վայրերում:

«Դրանք շարունակում են մնալ մեր թիրախում և հնարավոր է` նոր հարված հասցվի»,- պարզաբանել է հուսիթների ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուսիթներ  


Վերնագիրի այլ պիտակները