Հնդկաստանում զբոսաշրջիկների տեղափոխող նավ է խորտակվել. կա 12 զոհ

16:07   16 Սեպտեմբեր 2019    303

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում զբոսաշրջիկների տեղափոխող մոտորանավակ է կողաշրջվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Times of India պարբերականը:

Նավաբեկության հետևանքով կա առնվազն 12 զոհ: Եվս 34 մարդ դեռ անհետ կորած է: Դեպքի վայրում որոնողական փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հաղորդվում է, որ նավում 60 մարդ է եղել:

Մոտորանավակը պատկանում էր մասնավոր ընկերության, որը զբոսաշրջիկներին տեղափոխում էր Պապիկոնդայի գեղատեսիլ բլուրներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները