784,53 կգ. Պերուում պատրաստել են արտիճուկից ամենամեծ աղցանը. VIDEO

16:18   16 Սեպտեմբեր 2019    229

Պերուի Տրուխիլյո քաղաքի բնակիչները Գինեսի ռեկորդների գրքում են հայտնվել՝ արտիճուկից 784,53 կգ կշռող աղցան պատրաստելու շնորհիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղցանը, բացի արտիճուկներից, պատրաստված է եղել գազարից, պղպեղից, ձիթապտղից, ինչպես նաև ձիթայուղից ու բալզամիկ քացախից:

Այն մատուցել են 5 մ երկարությամբ ու 1,5 մ լայնությամբ սկուտեղի վրա:

Աղցանը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես «աշխարհում ամենամեծը»:

Պերուին են նաև պատկանում կինոայից ամենամեծ աղցանի, ինչպես նաև ձիթապտղից ամենամեծ աղցանի ռեկորդները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները