Ս. Արաբիայի շուրջն իրադրությունը վերահսկվում Է. ՕՊԷՔ-ի ղեկավար

16:58   16 Սեպտեմբեր 2019    344

Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում Է վերահսկողության ներքո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է նավթի միջազգային կարտելի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն:

«(Սաուդյան Արաբիայի շուրջն) իրադրությունը խուճապ չի առաջացնում եւ ՕՊԷՔ-ի անդամ երկրների ոչ մի շտապ հանդիպում չի պահանջում դրա լուծման համար»,- փոխանցում Է նրա խոսքն Al Arabiya հեռուստաալիքը: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Էր Ռիադը կապ Է պահպանում ՕՊԷՔ-ի հետ, համակարգում Է գործողությունները կազմակերպության հետ»: «Իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո»,- ճշտել Է Բարքինդոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԷՔ  


Վերնագիրի այլ պիտակները