Անկարայում են Իրանի և Ռուսաստանի նախագահները. սպասվում է եռակողմ հանդիպում

17:07   16 Սեպտեմբեր 2019    359

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր հավաքվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի մամուլի կենտրոնը հայտնել է, որ նպատակն է գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին և հնարավորություններ ստեղծելու փախստականների կամավոր վերադարձի համար:

Նախատեսված է նաև, եռակողմ գագաթնաժողովից բացի, իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անկարա   Իրան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները