Ադրբեջանը ներկայում չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը. Հիքմեթ Հաջիև

17:25   16 Սեպտեմբեր 2019    490

Ադրբեջանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը որպես դիտորդ մասնակցության հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Real» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ադրբեջանը ներկայում չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը»,- ասել է Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ունի սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ կազմակերպության անդամ երկրներից բոլորի հետ՝ բացառությամբ Հայաստանի:

Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ չնայած դրան՝ Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և այնտեղ քննարկվող հարցերին:

Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:

ՀԱՊԿ-ի անդամ երկիր են Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն, Հայաստանը ու Ուզբեկստանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները