Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի

17:33   16 Սեպտեմբեր 2019    300

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի, սակայն կօգնի իր դաշնակիցներին:

«Քանի որ էներգետիկ ոլորտում վերջին տարիներին մենք մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք հանդիսանում ենք էներգառեսուրսների զուտ արտահանող երկիր և այժմ դարձել ենք աշխարհում դրանց թիվ 1 արտադրողը:

Մենք մերձարևելյան նավթի ու գազի կարիքը չունենք, իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, սակայն կօգնենք մեր դաշնակիցներին»,- գրել է Թրամփը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները