Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Էներգիայի արտադրության առաջատարն Է դարձել

17:53   16 Սեպտեմբեր 2019    301

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները դարձել Է «Էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»:

«Քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում մենք մեծ հաջողությունների ենք հասել Էներգետիկայի բնագավառում «…», մենք Էներգիայի զուտ արտահանող ենք, իսկ այժմ Էներգիայի թիվ մեկ արտահանողն ենք աշխարհում»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը նավթի ու գազի կարիք չունի Մերձավոր Արեւելքից: «Իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, բայց մենք կօգնենք մեր դաշնակիցներին»,-նշել Է նա:

Ինչպես սեպտեմբերի 12-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերին, Միացյալ Նահանգները մինչեւ ընթացիկ տարվա վերջը կկարողանա հեղուկացված բնական գազի արտահանման ներուժը 2018 թվականի վերջի համեմատությամբ 150 տոկոսով բարձրացնել նոր նախագծի շնորհիվ: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ տարի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուրի (1953-1961 թթ.) ժամանակներից ի վեր առաջին անգամ «կդառնա Էներգապաշարների զուտ արտահանող»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները