ԶԼՄ-ները տարածել են հարձակման ենթարկված նավթային օբյեկտների արբանյակային լուսանկարները

17:59   16 Սեպտեմբեր 2019    276

Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել արբանյակային լուսանկարներ, որտեղ պատկերված են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները հարձակումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի 14-ին համակարգված հարձակումներ են իրականացվել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա: 10 անօդաչու թռչող սարքերը խոցել են 19 օբյեկտ:

Ամերիկյան որոշ պաշտոնյաներ չբացահայտվելու պայմանով միջազգային լրատվամիջոցներին հայտնել են, որ խոցված թիրախների ուսումնասիրության համաձայն՝ հարձակումն իրականացվել է ոչ թե Եմենի տարածքից, այլ, ըստ ամենայնի, Պարսից ծոցի հյուսիսային հատվածից՝ Իրանից կամ Իրաքից:

Իրանը և Իրաքը հերքել են իրենց առնչությունը հարձակմանը:

Ավելի վաղ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին Եմենում գործող հութի զինյալները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը: Սակայն հութիների հայտարարությանը թե՛ ԱՄՆ-ն, թե´ Սաուդյան Արաբիան թերահավատորեն են մոտեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները