Բենքսիի աշխատանքը կարող են ռեկորդային գնով վաճառել աճուրդում

21:37   16 Սեպտեմբեր 2019    245

Բենքսիի աշխատանքը, որը պատկերում է բրիտանական խորհրդարանի անդամներին, կարող է ամենաթանկը դառնալ նկարչի՝ երբևէ վաճառված ստեղծագործություններից:

Կտավի վրա յուղաներկով արված աշխատանքի՝ Devolved parliament-ի գնահատման արժեքը, որը հոկտեմբերի 3-ին վաճառքի կդրվի Sotheby’s աճուրդային տանը, կազմում է 1,5-2 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին հաղորդվում է Sotheby’s-ի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

4 մետր երկարությամբ և 2,5 մետր լայնությամբ կտավը պատկերում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը, սակայն խորհրդարանական աթոռներին, վերնասրահում և խոսնակի աթոռին պատգամավորների փոխարեն տեղերը զբաղեցնում են շիմպանզեներն ու օրանգուտանները:

Բենքսին Devolved parliament-ը ստեղծել է 2009 թվականին Բրիսթոլի թանգարանում ցուցադրելու համար: Այժմ նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում, դրա սեփականատիրոջ անունը չի բացահայտվում:

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը Բենքսիի նկարը կցուցադրվի Sotheby’s-ի կենտրոնակայանում: Այսօրվա դրությամբ փողոցային նկարչի ամենաթանկ ստեղծագործությունը համարվում է 2008 թվականին 1,87 մլն դոլարով վաճառված Դեմիեն Հյորսթի նկարը՝ իր ֆիրմային տարագույն կետերով, որի վերևի մասում Բենքսին պատկերել է ներկարար առնետին, որը կետերը մոխրագույնով է պատում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները