Իրանը Պարսկական ծոցում նավ է կալանավորել

21:55   16 Սեպտեմբեր 2019    241

Իրանական սահմանապահները կալանավորել են ԱՄԷ ուղևորվող նավը՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով:

Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, հաղորդել է Fars գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Պարսից ծոցում կալանավորված նավը հետևել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգից: Նավում եղել է 250 հազար լիտր մաքսանենգ դիզելային վառելիք:

Կալանավորումը տեղի է ունեցել Մեծ Թանբ կղզուց մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Նավում գտնվող 11 մարդուց կազմված անձնակազմը ձերբակալվել և հանձնվել է դատական համակարգին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները