Ոսկե զուգարանակոնք ստեղծողին վհատեցրել է դրա գողությունը

09:53   17 Սեպտեմբեր 2019    273

«Ինձ թվում է, թե ես հայտնվել եմ գողության մասին ֆիլմում»,- ասել է իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատտելան՝ մեկնաբանելով Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմ պալատից իր ստեղծած զուգարանակոնքի գողությունը:

Նրա խոսքով՝ իրեն վրդովվեցրել է այն ենթադրությունը, թե հենց ինքն է բեմադրել կողոպուտը: Զուգարանակոնքի արժեքը գնահատվում էր 6 մլն դոլար, այն դեռեւս չի գտնվե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գողության օրը ձերբակալվել է 66-ամյա մի տղամարդ, որին ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել:

Բլենհեյմ պալատի կառավարիչ Դոմինիկ Հեյրը BBC-ին ասել է, որ արվեստի ստեղծագործությունների ցուցադրությունը մշտապես կապված է ռիսկի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները