Մեհրիբան Ալիևան իր վրա է վերցրել ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողի վիրահատության ծախսը

10:00   17 Սեպտեմբեր 2019    717

2016 թ. ապրիլյան մարտերի մասնակից Քյամիլ Մուսավին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ վիրահատության ծախսերը իր վրա վերցնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Քյամալ Մուսավին գրել է Facebook-ի իր էջում:

«Մեհրիբան խանում, երախտագիտություն եմ հայտնում Ձեզ իմ վիրահատության ծախսերը վճարելու համար: Դուք մեծ ուշադրություն եք հատկացնում մեզ: Շնորհակալություն Ձեզ հոգատարության համար:

Սիրելի բարեկամներ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին ես ծանր վիրահատության կենթարկվեմ Bona Dea կլինիկայում: Աղոթեք ինձ համար», - գրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները