Նորվեգիայում հսկայական աչքերով հրեշ–ձուկ են բռնել

11:04   17 Սեպտեմբեր 2019    193

Նորվեգացի երիտասարդ ձկնորս Օսկար Լանդալը Նորվեգական ծովում, Աննյոյա կղզու մոտակայքում ձուկ որսալիս հսկայական աչքերով տարօրինակ մուտանտ ձուկ է բռնել։

«Այլմոլորակային» ձուկը, որը ձկնորսական ցանցն էր ընկել 800 մետր խորության վրա, ջրից հանելուց անմիջապես հետո սատկել է՝ ճնշումների կտրուկ տարբերության պատճառով։ 19-ամյա ձկնորսը այն տուն է տարել և եփել է։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ չնայած արտաքինին, այն բավական համեղ է եղել։

Պարզվել է, որ բռնված ձուկը ծովային առնետ է, շնաձկան հեռավոր բարեկամն է համարվում և վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Հսկայական դուրս պրծած աչքերն օգնում են նրան կողմնորոշվել մթության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները