Իրանի գերագույն ղեկավարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի

11:28   17 Սեպտեմբեր 2019    311

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւԷ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի: Նման շփումները կնշանակեն Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել Է այաթոլլան: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրյակին հայտնել Է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահն իրականությանը չհամապատասխանող Է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւԷ նախապայմանի: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր Էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Էր, որ Թրամփը պատրաստ Է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում Է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չԷ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները