Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

11:47   17 Սեպտեմբեր 2019    245

Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում:

Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երեւում Է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները: Eni-ն անցկացնում Է իր ստուգումները եւ հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում Է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները