Հոնկոնգում մետրոյի վագոնը դուրս է եկել ռելսերից. գնացքների երթևեկը դադարեցվել է

13:16   17 Սեպտեմբեր 2019    268

Հոնկոնգի մետրոյի վագոնը վերգետնյա հատվածում դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Կոուլոն թերակղզու «Հուն Հոմ» երկաթուղային կայարանի մոտակայքում, երբ գնացքն ուղևորվում էր Չինաստանի հետ սահմանի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատահարի պատճառների և տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները