Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ նավակում սելֆի անելու արգելքի համար

12:39   17 Սեպտեմբեր 2019    230

Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա այն բանի համար, որ վերջինս թույլ չի տվել իրեն նկարվել նավակի մեջ։,– հաղորդում է The Local պարբերականը։

Քաղաքի կենտրոնում, Բարեթերի կամրջի մոտ, Հարավային Ամերիկայից ժամանած զբոսաշրջիկների խումբը ցանկացել է սելֆի անել գոնդոլում և նավակ են բարձրացել։ Երբ գոնդոլավարը նրանց խնդրել է հեռանալ, վիճաբանություն է սկսվել։

Ականատեսների նկարած կադրերում երևում է, որ զբոսաշրջիկներից մեկը սկզբում սպառնում է գոնդոլավարին, հետո աստիճաններին է գցում նրա գլխարկը, իսկ հետո հարվածում է նրան։

Հարձակման զոհը փորձել է վիճել, սակայն պատասխան հարվածներ չի հասցրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները