Մարին լե Պենը չի բացառել մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին

12:45   17 Սեպտեմբեր 2019    244

Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող Է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր ճամբարը կընտրի նրան, ով բոլորից լավ կկարողանա հնարավորինս ավելի շատ ուժեր միավորել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Ես տեսնում եմ, որ շատերը հրաշք թեկնածուի են փնտրում, ես նրան դեռ չեմ տեսել: Բայց, հնարավոր Է, նա կհայտնվի»,-ասել Է լե Պենը BFMTV հեռուստաալիքի եթերում: «Բայց ամեն դեպքում ես ֆրանսիացիներին ասում եմ. «Եթե ոչ ոք չհայտնվի, ես միշտ այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ իրենց շահերը»,-հավելել Է նա:

Մարին լե Պենի կարծիքով, 2022 թվականի ընտրություններում պայքարելու Է երկու տեսլական՝ գլոբալիստներինը եւ ազգայնականներինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարին-լե-Պեն  


Վերնագիրի այլ պիտակները