Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրանիայի Ազգային բանկի նախկին ղեկավարի տունը

12:54   17 Սեպտեմբեր 2019    222

Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին այդ մասին նա հայտնել Է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը:

Գոնտարեւայի խոսքով՝ Գորենիչի ավանում գտնվող տան վրա հրկիզող խառնուրդով շիշ են նետել ցանկապատի վրայով, ինչի հետեւանքով իր տունն իսպառ այրվել Է, այն չի հաջողվել մարել նույնիսկ հրշեջներին: Օգոստոսի վերջին Լոնդոնում, որտեղ այժմ բնակվում Է Գոնտարեւան, հետիոտնային անցումում նրան ավտոմեքենա Է հարվածել: Նա հայտնվել Է հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը պարզում Է՝ դա ինչ-որ մեկի չար դիտավորությունն Է եղել, թե՝ դժբախտ պատահար: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերն անհայտ անձինք բենզին են լցրել եւ հրկիզել նրա հարսի ավտոմոբիլը:

Օգոստոսի 27-ին Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանն Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյին թույլատրել Է Գոնտարեւայի ուժային կալանաբերումը Ազգային բանկի անդամների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման գործով հարցաքննությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրանիա  


Վերնագիրի այլ պիտակները