«Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է». Պուտին

14:29   17 Սեպտեմբեր 2019    348

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության ոլորտների բաժանելու անթույլատրելիության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի առաջնորդը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները