Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

14:35   17 Սեպտեմբեր 2019    261

Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում Է, որ երկիրը զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ:

Ինչպես հայտարարել Է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն Է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել Է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում Է, որ երկիրը զարգանում Է ճիշտ ուղղությամբ:

Սեպտեմբերի 17-ին Ազգային դեմոկրատական ինստիտուտը ներկայացրել Է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների առաջին մասը:

Ուսումնասիրությունն անցկացվել Է հուլիսի 13-ից 29-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանը մասնակցել Է 2131 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,7 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները