Ֆրանսիայի հյուսիսում սկսել են անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցումը. BFM

15:12   17 Սեպտեմբեր 2019    352

Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մարզական համալիրի տարածքում գտնվող ճամբարում բնակվում Էր շուրջ հազար մարդ: Այժմ նրանց ավտոբուսներով տանում են Օ դը Ֆրանսի տարածաշրջանի միգրանտների ընդունման եւ բաշխման կենտրոններ:

Գրանդ Սենտը Լա Մանշի ափի Դյունկերկ նավահանգստի մերձավոր արվարձանն Է: Ֆրանսիայի հյուսիսում այդ տարածաշրջանն արդեն առաջին անգամը չԷ, որ դառնում Է անօրինական միգրանտների զանգվածային կենտրոնացման վայր, որոնք լավագույն կյանքի որոնումներով ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա: Տեղական իշխանությունները կանոնավորապես անցկացնում են շրջայցեր՝ փորձելով տարաբնակեցնել անօրինական միգրանտների տարերային բնակավայրերը, բայց տարահանվածների փոխարեն ժամանում են նորերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները