Եվրախորհրդարանը քվեարկեց Լագարդին ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելու օգտին

15:20   17 Սեպտեմբեր 2019    306

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Լագարդին ԵԿԲ-ի ղեկավար նշանակելու օգտին քվեարկել են 649 պատգամավորներից 394-ը: Ավելի վաղ Լագարդի թեկնածությունը պաշտպանել է ԵԽ-ի էկոնոմիկայի եւ դրամական գործերի կոմիտեն:

Այժմ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում պետք է հաստատեն նրա նշանակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԽ  


Վերնագիրի այլ պիտակները