Գրետա Թունբերգն արժանացել է Amnesty International մրցանակի

16:18   17 Սեպտեմբեր 2019    311

Երիտասարդ շվեդ ակտիվիստը և նրա Fridays for Future շարժումը ստացել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության բարձրագույն պարգևը և «Խղճի դեսպան» կոչումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թունբերգը հայտարարել է, որ մրցանակն ընդունում է «բոլոր անվախ պատանիների անունից, որոնք պայքարում են իրենց ապագայի համար»:

Նրա խոսքերով, շատ մարդկանց համար կապը կլիմայի փոփոխության և միգրացիայի, քաղցի և մարդու իրավունքների խախտումների միջև դեռևս ակնհայտ չէ: «Մարդիկ մահանում են, և, այդուհանդերձ, մեզնից շատերը դեռ երես են թեքում դրանից»,- ասել է նա:

Amnesty International-ը «Խղճի դեսպան» կոչումը շնորհում է արվեստագետներին և այլ հայտնի անձնավորություններին, որոնք ակտիվորեն պայքարում են մարդու իրավունքների համար: 2003-ին այս մրցանակի առաջին դափնեկիր է դարձել Վացլավ Հավելը:



Hayatsk.info

Հեշթեգներ: AmnestyInternational  


Վերնագիրի այլ պիտակները