Ես կորցնում եմ հայրենիքս. Միխեիլ Սաակաշվիլի

16:34   17 Սեպտեմբեր 2019    363

«Ուկրաինայում մեզ լավ ենք զգում, լավ ենք սնվում, կարող ենք լավ ժամանակ անցկացնել, սակայն սիրտս ցավում է:

Երեկ ինձ հարցնում էին, թե ինչու եմ տխուր, ինչո՞ւ եմ տխրում. հայրենիքս եմ կորցնում»,- այս մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում իր տանը երիտասարդների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առաջիկա ամիսները վճռորոշ են: Սրանց պետք է հեռացնենք: Մենք նրանցից պետք է ազատվեինք դեռևս երեկ, երեկ չէ առաջին օրը, երեք ամիս առաջ, մեկ տարի առաջ, հնարավոր է` վաղն էլ ուշ լինի: Վրաստանը մեծ ներուժ ունի: Ես հաստատ գիտեմ, որ աշխարհում կլինի առավել բարգավաճ և հաջողակ երկիր: Մենք չպետք է ենթարկվենք որևէ սադրանքի, պետք է ապրենք խաղաղ: Ռուսաստանին չպետք է տանք ռազմական միջամտության տեղիք: Այն, ինչ Ռուսաստանը արել է 2008 թվականին, անում է նաև 2019-ին»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄիխեիլՍաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները