Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

16:45   17 Սեպտեմբեր 2019    383

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով EADaily-ին, Վրաստանն արգելել է իր տարածքային ջրեր մուտք գործել ԱՄՆ Ռազմածովային ուժերի հետեւակի USNS Yuma («Յումա») նավին, որը սեպտեմբերի 13-ին մտել է Սեւ ծով:

«Ամերիկյան ռազմական արագընթաց USNS Yuma նավն արդեն ավելի քան տաս ժամ գտնվել է Վրաստանի տարածքային ջրերի մոտ, սակայն այնտեղ մուտք գործելու թույլտվություն այդպես էլ չի տացել», - գրում է Avia.pro-ն:

Պատճառներից մեկը նշվում է Փոթիի նավահանգստի ծանրաբեռնվածությունը:

ԱՄՆ նավի մուտքի նպատակը Սեւ ծով հայտնի չէ: USNS Yuma նավերը սովորաբար օգտագործվում են զորքերի, ռազմական տեխնիկայի, այդ թվում M1 Abrams տանկերի եւ բեռների տեղափոխման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները