Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին և դրանց նվիրված երգ հորինել

19:07   17 Սեպտեմբեր 2019    246

Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Այնտեղ նաեւ կայացել է պետության ղեկավարի բանաստեղծության հիման վրա համանուն երգի պրեմիերան:

Գրքում շարադրված են «հետաքրքրական փաստեր ցեղատեսակի արժանիքների մասին, հնագիտական հետազոտությունների տվյալներ եւ ազգագրական տեղեկություններ, ինչպես նաեւ բանահյուսության մեջ ալաբայի կերպարի մեկնաբանության օրինակներ»: Գործակալությունն այդ հրատարակությունը համարել է «հիանալի նվեր» սեպտեմբերի 27-ի Անկախության օրվա առթիվ:

Շնորհանդեսին եկել էին նախարարներ եւ այլ պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները