Օգտատերերը հաղորդել են Google-ում զանգվածային խափանումների մասին

20:20   17 Սեպտեմբեր 2019    190

Այս գիշեր մի շարք երկրներում խնդիրներ են ծագել ամերիկյան Google որոնողական համակարգի աշխատանքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ծառայության Downdetector էջում, որը վերահսկում է հայտնի ինտերնետ–աղբյուրների աշխատանքը։

Խափանումների վերաբերյալ ամենաշատ բողոքները ստացվել են ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի օգտատերերից։

Downdetector–ի տվյալների համաձայն՝ օգտատերերի 79%–ի մոտ խնդիրներ են առաջացել որոնման, ևս 20%-ի մոտ իրենց հաշիվները մուտք գործելու դեպքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները