«Այժմ Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ». Թրամփ

20:56   17 Սեպտեմբեր 2019    231

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ կայացած հանդիպումից հետո պատասխանել է Հյուսիսային Կորեա հնարավոր այցի վերաբերյալ հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր հարաբերությունները շատ լավ են, բայց չեմ ցանկանում մեկնաբանել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերի մասին:

«Կախված նրանից, թե ինչ տեղի կունենա…Վստահ եմ, որ նա (Կիմ Չեն Ընը) նույնպես մեծ հաճույքով Միացյալ Նահանգներ կայցելեր»,- հայտնել է Թրամփը և հավելել, որ դեռևս չի հասունացել իր այցի պահը:

«Այժմ Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է այցելել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները