ԱՄՆ-ն ձգտում է խուսափել Իրանի հետ ռազմական բախումից․ Թրամթ

17:16   17 Սեպտեմբեր 2019    360

Միացյալ Նահանգները ձգտում է խուսափել Իրանի հետ ռազմական բախումից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բին Համադ բին Իսա ալ-Խալիֆայի հետ հանդիպման ժամանակ։

Միաժամանակ սակայն, Սպիտակ տան ղեկավարը շարունակում է մտածել, որ ամենայն հավանականությամբ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետեւում կանգնած է Իրանը։ Թրամփը նաեւ նկատել է, որ ռազմական առումով ԱՄՆ-ն շատ ավելի լավ է պատրաստված, քան Իրանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները