Ռուսական զրահատեխնիկան 2 զինծառայողի է վրաերթի ենթարկել ու սպանել

17:54   17 Սեպտեմբեր 2019    507

Ռուսաստանի ներքին զորքերի՝ ազգային գվարդիայի զորավարժության ժամանակ զրահափոխադրիչի մասնակցությամբ մահացու պատահար է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սմոլենսկի շրջանում զրահատեխնիկան վրաերթի է ենթարկել զինծառայողների։

Երկու զինծառայող պատահարի հետևանքով մահացել է։ Գործը քննում են իրավապահները մանրամասները բացահայտելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները