ԱՄՆ զինվորականները կհետևեն կրիպտոարժույթների փոխանցումներին

22:02   17 Սեպտեմբեր 2019    271

Նյու Ջերսի նահանգում գտնվող ԱՄՆ բանակի Պայմանագրային հրամանատարությունը (ACC) հայտարարություն է տարածել ծառայություններ մատուցողներին, որոնք կարող են օգնել բլոկչեյնների և կրիպտոարժույթների հետաքննության հարցում:

Աշխատակիցը պետք է իրական ժամանակում վերահսկի հիմնական կրիպտոարժույթների փոխանցումները, ինչպես նաև վերլուծի դրանք` սեփականության իրավունքը պարզելու համար: Նա նաև պետք է տրամադրի ամպային առցանց ծառայություն, որն անկախ է ապարատային կամ համակարգչային ծրագրերից և կարող է օգնել հայտնաբերել/հետապնդել այն անձանց, ովքեր օգտագործում են ծպտյալ արժույթներն ապօրինի նպատակներով, ներառյալ խարդախությունը, շորթումը և փողերի լվացումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնել են ԱՄՆ բանակի Պայմանագրային հրամանատարությունում՝ այս ծառայություններն անհրաժեշտ են ԱՄՆ բանակի քրեական հետաքննությունների հատուկ ստորաբաժանմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները