Քաղցկեղը երկու անգամ հաղթահարած ամերիկացին խոշոր շահում է ունեցել վիճակախաղով

21:13   17 Սեպտեմբեր 2019    207

Ամերիկյան Օրեգոն նահանգի բնակիչ Ստյու Մաքդոնալդը, որը երկու անգամ բուժվել է քաղցկեղից, 4.6 մլն դոլար է շահել վիճակախաղով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով տեղի լրատվամիջոցին, տղամարդը ամեն շաբաթ շարունակաբար վիճակախաղի մեկ տոմս է գնել: Վերջին անգամ կինը մոռացել է իրեն հաջողություն մաղթել, կատակով հիշում է ամերիկացին: Հենց այդ անգամ էլ նրան հաջողվել է շահել ջեքփոթը:

«Ես շատ հաջողակ եմ: Ես երկու անգամ հաղթահարել եմ քաղցկեղը, իսկ հիմա սա: Դա անհավանական է»,- խոստովանել է Մաքդոնալդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները