Այսուհետ այցելուները հնարավորություն կունենան լուսաբացը դիմավորել Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի բարձունքից

21:25   17 Սեպտեմբեր 2019    258

Այն ասես վերևից է հետևում ողջ աշխարհի անցուդարձին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դուբայ քաղաքի Բուրջ Խալիֆա երկնաքերը կարելի է բարձրահասակ գեղեցկուհու հետ համեմատել:

Դուբայում ապրողները և նրա այցելուները չեն դադարում հիանալ դրա հոյակերտ տեսքով: Այժմ շենքն առաջարկում է հիանալ ևս մի տեսարանով. այսուհետ հնարավոր կլինի Բուրջ Խալիֆայի բարձունքից դիմավորել ձմեռային լուսաբացները:

Լուսաբացին կարելի է հետևել շենքի 124-րդ և 125-րդ հարկերից՝ առավոտյան ժամը 5.30-ից 8.30-ն ընկած ժամանակահատվածում՝ ուրբաթ և շաբաթ օրերին:

Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու իրենց նախաճաշը շենքի 124-րդ հարկից, իսկ հաջորդ հարկում էլ նրանց կսպասի 360 աստիճան տեսադաշտով ևս մի հիասքանչ տեսարան:

Շենքն ունի նաև VIP հատված: Այն հյուրերին հնարավորություն կտա վայելելու Բուրջ Խալիֆայից բացվող հիանալի տեսարանը երկնաքերի 154-րդ հարկից:

Տոմսերի արժեքը սկսվում է 149 ԱՄԷ դիրհամից (40.5 ԱՄՆ դոլար), մինչդեռ VIP` հատուկ տոմսերի գինը սկսվում է 608 ԱՄԷ դիրհամից (165 ԱՄՆ դոլար): Տոմսերը կարելի է պատվիրել առցանց կամ գնել Դուբայի ամենախոշոր առևտրի կենտրոնից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները