Ս. Արաբիայում արդյունահանման ծավալների վերականգնման մասին լուրի ֆոնին

21:42   17 Սեպտեմբեր 2019    254

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան գրանցված աճուրդի տվյալներով կտրուկ անկում են գրանցել. Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթն արժեզրկվել է 6.3 տոկոսով, WTI տեխասյան ապրանքանիշինը՝ 5.3 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նավթի գնանկումը պայմանավորված է լուրերով առ այն, որ Սաուդյան Արաբիան կարող է ավելի արագ վերականգնել նավթի արդյունահանումը, քան ակնկալվում էր:

Երևանյան ժամանակով 18:08-ի դրությամբ Brent ընկերության նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.68 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65.1 դոլար, իսկ WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.01 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 59.53 դոլար:

Ներդրողները շրջանառում են Սաուդյան Արաբիայի աղբյուրներից ստացված տեղեկությունը, որի համաձայն թագավորությունը կարող է 2-3 շաբաթում վերականգնել նավթի արդյունահանումը պետական նավթային ընկերության կառույցների դեմ իրականացված հարձակումից հետո: Աղբյուրների տվյլաներով՝ Սաուդյան Արաբիան արդեն վերականգնել է հարձակումից հետո կրճատված ծավալի 70 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները