ԱՄՆ-ում սերիական ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են ԴՆԹ-ի շնորհիվ

22:44   17 Սեպտեմբեր 2019    292

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է սերիական ենթադրյալ մարդասպանին՝ զոհերի և նրա ծխախոտից վերցված ԴՆԹ-ի միջև կապ գտնելու շնորհիվ:

Ենթադրվում է, որ 37-ամյա Ռոբերտ Հեյսը սպանել է առնվազն չորս կանանց Ֆլորիդայում 2005 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք կարծում ենք, որ սերիական մարդասպանի ենք բռնել փողոցում», - ասել է Փալմ Բիչ քաղաքի շերիֆի գրասենյակի կապիտան Մայքլ Ուոլիսը։

Առայժմ Հեյսին մեղադրում են այն բանում, որ նա խեղդամահ է արել մարմնավաճառ Ռեյչլ Բեյին 2016-ին։ Նրան գտել են ճամփեզրին, մարդասպանը վերցրել էր նրա ատամներն ու ծնոտը։

Բալիստիկ փորձաքննությունից և հանցանշանների ԴՆԹ անալիզից հետո քննիչները ենթադրել են, որ Հեյսը կրակել է ևս երեք կնոջ Դեյթոն Բիչ քաղաքում, երբ սովորում էր քոլեջում։ Բոլոր երեք զոհերը գտնվել են մերկ, բերանքսիվայր ընկած։

«Եթե մենք այդ մարդուն ճաղերի հետևում չնստեցնեինք, նա դա նորից կաներ, և մենք էլի մեկ զոհ կունենայինք», - ասել է Փալմ Բիչի շերիֆ Ռիք Բրեդշոուն։

Հեյսը քոլեջն ավարտել է քրեական իրավունքի մասնագիտությամբ։ Նրան բռնել են, երբ քննիչները ստացել են վերջին զոհից վերցված ԴՆԹ պրոֆիլը։ Այդ պրոֆիլը կապված է առաջին երեք սպանությունների, ինչպես նաև հենց Հեյսի հետ ոստիկանական բազայում։

Դրանից հետո իշխանությունները հետևել են նրան և վերցրել ծխախոտի մնացուկը, որը նա նետել էր ավտոբուս նստելուց առաջ։ Մինչև կիրակի օրը նրա կալանավորումը՝ նա ապրում էր մի կնոջ

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները