Թրամփը օտարերկրյա առաջնորդներից մեկին ԱՄՆ հետախուզությանը անհանգստացնող խոստում է տվել

21:28   19 Սեպտեմբեր 2019    280

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտասահմանյան առաջնորդներից մեկի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստում է տվել, որը իբր այնքան անհանգստացնող է եղել, որ ստիպել է ԱՄՆ հետախուզության աշխատակիցներից մեկին դա հաղորդել երկրի հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնին:

Լրատվամիջոցի աղբյուրները չեն նշել, թե որ երկրի առաջնորդի մասին է խոսքը, և ինչպիսի՞ խոստում է տվել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Աթկինսոնը համարել է, որ օգոստոսի 12-ին հետախուզության անանուն աշխատողի կողմից ներկայացված բողոքը եղել է հավաստի և բավական անհանգստացնող, որպեսզի դրան «հրատապ գործի» կարգավիճակ տան, ինչը պարտավորեցնում է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին տեղեկացնել այդ մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները