Գիտնականները նախազգուշացրել են քնի պակասով պայմանավորված անսպասելի վտանգի մասին

22:14   19 Սեպտեմբեր 2019    288

Քնի խանգարումն ու պակասը բացասական են ազդում աղիների աշխատանքի վրա:

Գիտնականները պարզել են, որ մարսողական համակարգի աշխատանքի վրա զգալի ազդեցություն ունեցող ILC3 իմունային բջիջների գործունեությունը կախված է քնի ռեժիմից: Այդ բջիջները պայքարում են վարակների դեմ և պատասխանատու են աղիքային էպիթելի ամբողջականության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտափորձի ընթացքում մասնագետները նկատել են, որ օրգանիզմի ամենօրյա ռիթմի խանգարումը հանգեցնում է ուժեղ բորբոքման, աղիների գործունեության խաթարմանն ու ճարպերի գերկուտակմանը:

Մասնագետները եզրակացնում են, որ քնի պակասը և օրվա ռիթմի խանգարումը կարող են հանգեցնել առողջության համար վնասակար հետևանքների, ինչպես օրինակ՝ աղիների բորբոքման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները