Ավելի քան 50 երեխա է թունավորվել Օդեսայում գտնվող դպրոցում

11:09   20 Սեպտեմբեր 2019    314

Ավելի քան 50 երեխա դիմել է բժշկական օգնության համար՝ Օդեսայում գտնվող դպրոցի ճաշարանում թունավորվելուց հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Սեպտեմբերի 15-ից 19-ը «սննդային թունավորում» նախնական ախտանիշով քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել Օդեսայի N11 դպրոցի 53 աշակերտ, որոնք սնվել էին հաստատության ճաշարանում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները