Tesla-ն խոստանում է գերազանցել Porsche-ին իր նորագույն գերարագ համակարգով

13:18   20 Սեպտեմբեր 2019    291

Երբ գերմանական Porsche ընկերությունը հայտարարեց, որ արագության նոր ռեկորդ է սահմանել իր նորագույն Taycan էլեկտրական մոդելով, էլեկտրամեքենաներ արտադրող Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ամերիկյան ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ Tesla-ն աշխատում է համակարգի վրա, որը թույլ կտա մեքենաներին գերազանցել անգամ Porsche-ին: Խոսքը Plaid Mode արագության ռեժիմի մասին է:

Tesla-ի մոդելներից շատերն արդեն առաջարկում են արագության Ludicrous Mode ռեժիմը, որն ավելի արագ է, քան նախորդ Insane Mode ռեժիմը: Դրա կիրառմամբ՝ Model S մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները