Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

16:46   20 Սեպտեմբեր 2019    339

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1088 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 396 մարդ (118 կին, 202 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 692 մարդ (208 կին, 353 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները