Մոսկվայում յուրաքանչյուր 3-4 անձից մեկը մուսուլման է․ ՌԴ մուսուլմանների առաջնորդ

17:33   20 Սեպտեմբեր 2019    304

Մոսկվայում այս պահին մշտական կամ ժամանակավոր բնակվում է 3-4 միլիոն մուսուլման բնակչություն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանում մուսուլմանների հոգևոր իշխանության առաջնորդ Ռավիլ Գայնուտդինը՝ հղում անելով քաղաքի իշխանությունների տվյալներին։

Ռուսաստանի մայրաքաղաքի 12,5 միլիոն ընդհանուր բնակչության պայմաններում ստացվում է, որ ամեն երրորդը կամ ամեն չորրորդը մուսուլման է։

Հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ներկայումս Մոսկվայի մզկիթներն այլևս չեն բավականացնում այսքան մուսուլմանների ընդունելության համար, հատկապես մուսուլմանական տոների ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները