Գիտնականները պարզել են, որ մարդը կարող է հարբել առանց ալկոհոլ օգտագործելու

09:56   21 Սեպտեմբեր 2019    260

Գիտնականները նկարագրել և բացատրել են այն հազվագյուտ դեպքը, երբ մարդը հարբել է առանց ալկոհոլ օգտագործելու, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Cell Metabolism ամսագիրը:

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատճառն օրգանիզմում Klebsiella pneumonia աղիքային մանրէի առկայությունն է: Այն կարող է նորմայից բարձրացնել ալկոհոլի մակարդակը մարդու արյան մեջ: Արդյունքում, նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն ալկոհոլ չեն օգտագործում, կարող են հարբածություն զգալ:

«Մենք զարմացած ենք, որ մանրէն կարող են այդքան ալկոհոլ արտադրել», - նշել է հետազոտության հեղինակ Ցզին Յուանը:

Արտասովոր այդ միջադեպը տեղի է ունեցել Պեկինի բնակչի հետ: Չնայած այն հանգամանքին, որ տղամարդը ալկոհոլ չի օգտագործել, բայց նրա լյարդը բորբոքվել է, ինչպես հարբեցողի մոտ է լինում: Պարզվել է, որ նրա օրգանզիմում նշված մանրէի քանակը սահմանված նորմը գերազանցել է մոտ 900 անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները