Ադրբեջանը «Դարի պայմանագրից» ավելի քան 100 մլրդ դոլար է վաստակել. Իլհամ Ալիև

21:37   20 Սեպտեմբեր 2019    207

Նախագահ Իլհամ Ալիևը համոզված է, որ չնայած Ադրբեջանը բռնել է տնտեսության դիվերսիֆիկացման ուղին՝ նավթագազային ոլորտը մնում է որպես առաջատար բնագավառ:

«Այսօր մենք ընտրել ենք տնտեսության դիվերսիֆիկացման ուղին, այսինքն ձգտում ենք կրճատել նավթից կախվածությունը, զարգացնում ենք տնտեսության ոչ նավթին հատվածը: Սակայն, մենք պետք է իմանանք, որ այսօր և վաղը նավթագազային հատվածը կմնա մեր առաջատար ոլորտը», - այս մասին ուրբաթ «Դարի պայմանագրի» ստորագրման 25-ամյակին նվիրված արարողությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը նաև նշել է, որ օտարերկրյա նավթային ընկերությունները Ադրբեջանի տնտեսության մեջ միլիարդավոր դոլարներ են ներդրել:

«Օտարերկրյա ընկերությունները ներդրել են միլիարդավոր դոլարներ և միլիարդավոր դոլարների եկամուտ են ստացել: Այդ պայմանագրի շրջանակներում Ադրբեջանը ավելի քան 100 մլրդ դոլար է վաստակել», - ասել է Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը հավելել է, որ «Դարի պայմանագրի» իրացման շնորհիվ Ադրբեջանում կառուցվել է ավելի քան 3 200 դպրոց, ավելի քան 640 հիվանդանոց, ուղեծիր է արձակվել 3 արբանյակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները